Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

 «Հայաստանին որպես ճորտ ընդունողին արգելում են ճորտատեր լինել». Ազատ Արշակյան

Օգոստոս 12,2017 14:39

Սեպտեմբեր ամսվա երկրորդ կեսին Նյու Յորքում նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:« Հենարան» մամուլի ակումբում՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը ասաց, որ ԱԳ-ն նախարարների հանդիպումից պետք է սպասել միայն ստատուս-քվոն. «Մեր արտաքին գործերի նախարարության խնդիրն է ոչինչ չփոխել, բայց ընդունել այն բանաձեւը, որը որ մեզ առաջարկում է այն ժամանակվա՝ Անտանտայի կամ Առաջին համաշխարհային պատերազմում հաղթող պետությունների՝ մեր դաշնակիցների բանաձեւը»

Թեպետ պարոն Արշակյանը ՀՀ ԱԳ-ն համարում է  թույլ կառույց, բայց, իր կարծիքով, հաղթող, գերհզոր պետությունները շահագրգռված են, որ մեր երկիրը վերադառնա իր տեղը. «Եթե «պոլի փետ» էլ ուղարկեինք Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման, ապա միեւնույն է հաղթած կվերադառնար»:

Այսօրվա քաղաքակրթության գործիքներից մեկը, Ազատ Արշակյանի խոսքերով, Սարգսյան-Ալիեւ հանդիպումն է. «Հիմա մենք այն կարգավիճակում ենք, որ մեզ չեն հարցնում՝ դուք ուզում եք ԵՏՄ-ից դուրս գալ, մեզ դուրս կշպրտեն, անպայման պետք է ինքներս դուրս գանք»:

Ազատ Արշակյանը նշեց, որ Մինսկի խմբի համանախագահները մեկ-մեկ ասում են «Մադրիդյան սկզբունքներ», «Կազանյան փաստաթղթեր», որոնցից մենք հասկանում ենք, որ սահմանները անձեռնամխելի են, ուժ չի կարելի կիրառել, կեցցե ազգերի ինքնորոշման իրավունքը: Նախագահը, որ 10 անգամ էլ Հայաստանը հանձնի, Հայաստանը չի հանձնվի, որովհետեւ գերտերությունները ապագաղութացման ծրագրի շարունակությունն են տանում, նրանք չեն ճանաչում երկրորդ կարգի պետություններ: Ով որ ընդունում է Հայաստանին որպես ճորտ, նրան արգելում են ճորտատեր լինել:

Ռազմական գործողության վերսկսման մասին խոսելիս, պարոն Արշակյանը նշեց, որ նման գործողություն սկսող երկիրը միանշանակ կպատժվի:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031