ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտվեց շախմատի «Grand Chess Tour»-ի փուլ «Սինքֆիլդի գավաթ» գերմրցաշարը, որին մասնակցում էր աշխարհի տասը ուժեղագույն գրոսմայստեր:
Նախավերջին տուրից հետո առաջատարի դերում ընթացող Լեւոն Արոնյանը վճռորոշ պարտիայում սեւ խաղաքարերով պարտվեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին եւ 5,0 միավորով նահանջեց չորրորդ հորիզոնական: Նույնքան միավոր ունի նաեւ Սերգեյ Կարյակինը:
Լավագույն եռյակը կազմեցին Մաքսիմ Վաշյե Լագրավը (Ֆրանսիա)՝ 6,0 միավոր, Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) եւ Մագնուս Կարլսենը (Նորվեգիա)՝ 5,5-ական միավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ