ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման պատրաստվում է վերադառնալ թատերաբեմ և մասնակցել երկրի հասարակական կյանքին: Այս մասին գրում է The Hill պարբերականը՝ վկայակոչելով նախկին նախագահի օգնականներից մեկին:
«Այս աշնանը Օբաման կվերադառնա ազգային թատերաբեմ: Դա կլինի «նուրբ պար», քանի որ դեմոկրատները չեն ցանկանում, որպեսզի նա դառնա կուսակցության դեմքը»,- գրում է թերթը:
Նշվում է, որ առաջիկայում կմշակվի նախկին նախագահի գործողությունների ծրագիրը: Օբամային մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ նա ակտիվ դեր կխաղա կուսակցության վերականգնման գործերում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ