Լրահոս
Օրվա լրահոսը

Ատամ քայքայողը

Օգոստոս 12,2017 12:30

Հետազոտելով մարդկային մարմնի տարբեր օրգանները՝ գիտնականները նրանցում հայտնաբերել են ֆտոր։ Այն առկա է ուղեղում, թոքերում, լյարդում, երիկամներում, մկաններում, մազերում։ Ամենից շատ պարունակվում է ատամների եւ ոսկորների մեջ, առանց որի վերջիններս չեն կարող կանոնավոր զարգանալ։ Ֆտորը գոյություն ունի ամենուրեք՝ լեռնային ապարներում, հողում, ջրում, մթնոլորտում։

Այն մարդու եւ կենդանիների օրգանիզմ է մտնում ջրի եւ սննդամթերքի միջոցով։ Եթե խմելու ջուրն ավելի քիչ է ֆտոր պարունակում, քան անհրաժեշտ է օրգանիզմին առողջ լինելու համար, ապա մարդու եւ կենդանիների ատամները սկսում են քայքայվել։ Հիվանդությունը կանխելու համար հարկավոր է ամեն օր խմելու ջրին ավելացնել 1 միլիգրամ ֆտոր։ Ատամները կարող են քայքայվել նաեւ այն դեպքում, եթե օրգանիզմը չափից ավելի ֆտոր է պարունակում։

Մեծահասակների համար ֆտորի օրական չափաբաժինը կազմում է 8-10 միլիգրամ, իսկ եթե ջրի ու սննդի հետ օրգանիզմը չափից ավելի ֆտոր է ստանում, այն հիվանդանում է ֆլուորոզով, որի հետեւանքով ատամները քայքայվում են՝ դառնալով դյուրաբեկ, փշրվում են, էմալը ծածկվում է մանր բծերով, ատամները մաշվում են մինչեւ բուն լինդը, երբեմն էլ էմալի մակերեսին ի հայտ են գալիս կավճագույն աղոտ բծեր կամ էլ ճերմակավուն նրբագծեր։ Որոշ դեպքերում էլ կենտրոնական եւ կողմնային կտրիչները պատվում են բաց դեղնավուն բծերով։

Ֆտորը կարող է լինել ե՛ւ մեր բարեկամը, ե՛ւ մեր թշնամին։ Նրա պակասությունն ու ավելցուկը մեծ ազդեցություն են գործում օրգանիզմում տեղի ունեցող կարեւոր կենսական գործընթացների վրա, ուստի պետք է հետեւել, որ այն միշտ լինի չափի սահմաններում։
Հիշեցնենք նաեւ, որ ֆտոր պարունակում են ոչ օրգանիկ ատամի մածուկները:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

11.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031