Ըստ Ազգային վիճակագրական ծառայության ժողովրդագրական իրավիճակի ցուցանիշներով, որոնք վերաբերում են 2017 թվականի հունվար-հունիս ամիսներին, Հայաստանում ապաստան է հայցել 55 անձ, որից 4-ը՝ Ադրբեջանից:
Ըստ ԱՎԾ-ի այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում ապաստան հայցող 55 անձանցից 25-ը եղել են Սիրիայի քաղաքացիներ, 9-ը՝ Ուկրաինայից, 7-ը՝ Կուբայից, 6 քաղաքացի էլ Իրանից, 3-ն էլ, ինչպես ԱՎԾ-ում է նշված՝ այլ երկրներից: Ապաստան հայցող 1 անձ էլ քաղաքացիություն չի ունեցել:
Ըստ ԱՎԾ-ի, նշված ժամանակահատվածում մեր երկիրը փախստականի կարգավիճակ է շնորհել Ադրբեջանի 4 քաղաքացու: Ընդհանուր առմամբ փախստականի կարգավիճակ է շնորհվել 46 անձանց, որոնցից 33-ը Սիրիայից են, 3-ը՝ Ուկրաինայից, 3-ը՝ Իրաքից, 2-ը՝ Իրանից եւ 1-ը ՝ Եմենից:
Ադրբեջանից փախստականի կարգավիճակ ստացած 4 անձանցից 2-ը եղել են, ըստ ԱՎԾ-ի, 0-17 տարեկան, մյուս 2-ը՝ 35-64 տարեկան:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ