Լրահոս
Օրվա լրահոսը

Կորեական ճգնաժամը՝ նոր աշխարհակարգի սկիզբ. Tagesspiegel

Օգոստոս 11,2017 18:00

Աշխարհը կանգնած է նոր միջուկային պատերազմի շեմին, կամ այնպիսի նոր դարաշրջանի մուտքի առաջ, որում Չինաստանը կարող է իր վրա վերցնել գլոբալ պատասխանատվությունը, Tagesspiegel պարբերականում գրում է Քրիստոֆ ֆոն Մարշալը:

«1962թ. Կուբայի ճգնաժամից հետո առաջին անգամ աշխարհը գտնվում է միջուկային պատերազմի շեմին: Այժմ, իհարկե, Ամերիկան գխավորում է ոչ թե Քենեդին, այլ Թրամփը, իսկ նրա հակառակորդը ոչ թե ԽՍՀՄ-ն է (որը իշխանության ամբողջ փափագով հանդերձ այնուամենայնիվ, զգուշանում էր ռիսկերից, որոնց ծավալները դժվար կլիներ գնահատել), այլ Հյուսիսային Կորեայի բռնապետը իր նախապատմական ընկալումներով… Նրա համար միջուկային զենքը անվտանգ վարչակարգի երաշխիքն է»,- ասվում է հոդվածում:

Աշխարհը սասանվում է՝ հետևելով Վաշինգտոնի և Փհենյանի միջև հակամարտության վերբալ սրացումից: «Անդունդի մեջ ընկնելը դեռ կարելի է կանխել,- համոզված է հոդվածագիրը:- Լավագույն տարբերակով սցենարի դեպքում կախված վտանգը կհանգեցնի «նոր աշխարհակարգի», որի մասին այդքան շատ խոսվում է: Այստեղ ամեն ինչ կախված է առաջին հերթին Չինաստանից: Պեկինն ի վիճակի է թուլացնել պատերազմի սպառնալիքը պատժամիջոցների և դիվանագիտության խողովակներով, կամ ամեն ինչ թողնել ինքնահոսի՝ թույլ տալ, որպեսզի իրավիճակն ամբողջությամբ դուրս գա վերահսկողությունից: Առաջին դեպքում Չինաստանը ստիպված կլինի կիսել համաշխարհային պատասխանատվությունը, երկրորդ դեպքում՝ շարունակել հետապնդել ազգային շահը և անցանկալի խնդիրների լուծման սլաքներն ուղղել ուրիշների դեմ»:

Պեկինը 90 տոկոսով վերահսկում է Հյուսիսային Կորեայի արտաքին առևտուրը և կարող էր ստիպել Կիմ Չեն Ընին գնալ բանակցությունների. մինչ օրս Չինաստանը չի օգտագործել ճնշման այդ օջախը, շարունակում է հոդվածագիրը: Նա դեռ սպասում է, որպեսզի ստիպված չլինի ընտրություն կատարել երկու սարսափելի սցենարների միջև: Առաջինը կլինի այն դեպքում, եթե Փհենյանում վարչակարգը տապալվի և (…) Չինաստանում սկսվի փախստականների ալիք: Կորեան կմիավորվի և վերջնականապես կդառնա ԱՄՆ-ի դաշնակից:

Երկրորդ սցենարով նախատեսվում է պատերազմ սեփական դարպասների դիմաց, միանգամայն հնարավոր է՝ միջուկային զենքի կիրառմամբ, շարունակում է լրագրողը: «Բանը կհասնի նաև տնտեսական ճգնաժամի. Չինաստանը չի կարող հասնել աճի այն ցուցանիշին, որին ձգտում է, և որն անհրաժեշտ է ներքին խնդիրները հարթելու և սեփական ժողովրդի բարօրությունն ապահովելու համար»:

«Քիմը և Թրամփը ամենակոշտ ձևով խաղում են Չինաստանի այդ վախերի վրա: Յուրաքանչյուրը ցանկանում են Չինաստանը ձգել իր կողմը,- գրում է հեղինակը՝ հիշեցնելով, որ կա դեռ Հարավային Կորեան, որն ամեն կերպ փորձում է հետ պահել Թրամփին ռազմական հարվածից:- Պատերազմը կընթանա Կորեական թերակղզում, Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլը իր 10 մլն-անոց բնակչությամբ գտնվում է հյուսիսկորեական հրետանու և փոքր հեռավորությամբ հրթիռների հասանելիության գոտում: ԱՄՆ-ը կհաղթի Քիմին, բայց Հարավային Կորեան խիստ կտուժի»:

«1962թ. ԱՄՆ-ին և ԽՍՀՄ-ին հաջողվեց պայմանավորվել: Կուբայի ճգնաժամը հանգեցրեց նրան, որ սպառազինությունների մրցավազքից անցում կատարվեց դրա վերահսկողությանը: 2017թ. Կորեական ճգնաժամը կարող է հանգեցնել նոր աշխարհակարգի, որում ԱՄՆ-ը և Չինաստանը պետք է կիսեն գլոբալ պատասխանատվությունը: Հակառակ դեպքում շատ արյուն կթափվի»,- եզրափակում է հոդվածագիրը:

 

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031