Լրահոս
Օրվա լրահոսը

Նորքի զինված խմբի անդամների մեղադրական եզրակացության մեջ ամբաստանյալների ազգանունները, հայրանունը սխալ են գրել

Օգոստոս 11,2017 16:52

Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեղադրող դատախազը կարդաց մեղադրանքը՝ Նորք-Մարաշի զինված խմբի գործով:

Դատավոր Բեկթաշյանը զինված խմբի անդամներին հարցրեց՝ ձեզ համար մեղադրանքը հասկանալի՞ է, ընդունո՞ւմ եք այն: Գեւորգ Ջնդոյանը, որն ըստ մեղադրանքի գծագրել է Սահմանադրական դատարանի շենքը եւ ծառայություններ է մատուցել խմբին, ասաց. «Հասկանում եմ մեղադրանքի էությունը, բայց իմ հետ դա ինչ կապ ունի՝ դա չեմ հասկանում»: Նա ասաց, որ միակողմանի եւ սուբյեկտիվ է մեղադրանքը. «Այստեղ հանցավոր անձանց չեմ տեսնում, այստեղ բոլորը պատիվ եւ արժանապատվություն ունեցող մարդիկ են: Ուստի մեղադրանքը չեմ ընդունում եւ ինձ մեղավոր չեմ ճանաչում»:

Ուշագրավ է, որ մեղադրական եզրակացությունում ամբաստանյալներից ոմանց ազգանունը, հայրանունը սխալ էր նշված: Գեւորգ Ջնդոյանի ազգանունը նույնպես սխալ էր, ուստի նա ասաց. «Սա միակ բացթողումը չէ մեղադրական եզրակացության մեջ»:

Սխալ էր նաեւ Նելլի Սլավիկի Մինասյանի հայրանունն ու ազգանունը: Նա հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում. «Մեղադրական եզրակացության մեջ նշված է Նելլի Սամվելի Մկրտչյան, իսկ ես Սլավիկի Մինասյանն եմ: Եթե էդ ինձ է վերաբերվում, ուղղակի ասեմ, որ չէ, մեղավոր չեմ ճանաչում»:

Պատասխանից ծիծաղեց անգամ դատավոր Բեկթաշյանը, իսկ մեղադրող դատախազը փորձեց արդարանալ, որ մեղադրական եզրակացության մեջ այդպես է նշված:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031