Լրահոս
Օրվա լրահոսը

«Նույնիսկ իմ կինն է հղի վիճակով զենքը ձեռը կռվել իմ հետ, եթե դրա համար են մեզ դատում՝ խնդրեմ». Հարություն Սարիբեկյան

Օգոստոս 11,2017 16:31

«Մեզ համար զվարճալի է, եթե այդքան ողբերգական ու մեզ համար ճակատագրական չլիներ»,- այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Նորքի զինված խմբի գործով դատավոր Բեկթաշյանի հարցին՝ ձեզ համար մեղադրանքը հասկանալի՞ է, ընդունո՞ւմ եք այն, այսպես պատասխանեց գործով մեղադրյալ Խաչիկ Ավետիսյանը:

Զինված խմբի անդամ Հարություն Սարիբեկյանն էլ իրեն մեղավոր չճանաչեց, նա վստահեցրեց, որ ամբաստանյալներից որեւէ մեկին չի ճանաչել, նրանց տեսել է միայն դատարանում. «Մենք երեք եղբայր կռվել ենք, երկուսս դարձել ենք ինվալիդ, մեկն անհետ կորել է: Նույնիսկ իմ կինն է հղի վիճակով զենքը ձեռը կռվել իմ հետ: Եթե դրա համար են մեզ դատում՝ խնդրեմ: Իսկ իմ տնից շատ հեռու է օդանավակայանի խոցելու վարկածը: Թող փորձագետներ գան, դնեն փորձեն: Տարածությունը Մուխայի 350-400 մետր է, ես էդքան հիմար չեմ, որ իմ տնից խփեմ ինքնաթիռ, կամ իմ ինչի՞ն է պետք խփել նախագահի ինքնաթիռին: Կամ ПК-ն ո՞ւր է, գործի մեջ ո՞ւր է այդ գնդացիրը: Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031