Օգոստոսի 9-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Վ. Բ.-ի անձնական խուզարկությամբ վերջինիս մոտից հայտնաբերել են ծխախոտի տուփ` 10 գլանակներով, ինչպես նաև երկու փաթեթ` 1,5 գրամ քաշով սպիտակ փոշենման և 1,1 գրամ քաշով դեղնականաչավուն զանգվածներ պարունակող:
Միևնույն ժամանակ անձնական խուզարկության է ենթարկվել նաև կալանավորված անձ Մ. Կ.-ն, ում մոտից հայտնաբերվել է անձեռոցիկով փաթաթված սպիտակ փոշենման զանգված և պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված կաթնագույն զանգված` ընդհանուրը 3,8 գրամ քաշով:
Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին