Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը երեկ Բոսնիա եւ Հերցեգովինայից ժամանել է Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավա, որտեղ օգոստոսի 12-ին կհյուրընկալվի տեղի ընտրանուն։
Աշխարհի 2019 թվականի առաջնության ընտրական փուլում կայանալիք խաղից առաջ Նիկշա Բավցևիչի սաները կանցկացնեն երեք մարզում, որից երկուսը՝ այսօր։ Այս մասին տեղեկացնում է ՀԲՖ-ն:
Սլովակիա-Հայաստան հանդիպումը կայանալու է Բրատիսլավայի «Հանտ Արենայում»՝ Երևանի ժամանակով 22։00-ին։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ ՀԲՖ կայքի