Օգոստոսի 11-ին Երեւան քաղաքի ավագանու անդամ, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը նշում է իր ծննդյան 70-րդ տարեդարձը: Տիկին Բախշյանը որոշել է իր ծննդյան տոնը բարեգործական միջոցառման վերածել. դրամի տեսքով նվերները նա կուղղի հաշմանդամ դարձած զինծառայողների կարիքներին: Հավաքույթին ներկա կլինի «Աջակցություն զինհաշմանդամներին ու զինծառայողներին» ՀԿ-ի ներկայացուցիչը, որին էլ կփոխանցվեն հավաքված միջոցները:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Անահիտ Բախշյանի ֆեյսբուքյան էջից