Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ճաճոյի Էդոյի սպանված որդու երեխաների ու կնոջ պաշտպանությունը՝ բախտի քմահաճույքին

Օգոստոս 11,2017 14:05

Վանաձորում հայտնի քրեական հեղինակություն Ճաճոյի Էդոյի որդու աղմկահարույց սպանությունից մոտ չորս ամիս անց Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնից որեւէ մեկը չի հետաքրքրվել ոչ երեխաների, ոչ սպանության մեջ մեղադրվող կնոջով: Այս մասին Aravot.am-ին հայտնեց բաժնի պետ Սասուն Խեչումյանը:

Հիշեցնենք, որ ըստ իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի, սպանվածի երեխաներից մեկը քաղցկեղով հիվանդ է: Կրկին իրավապաշտպանի տեղեկություններով, երեխաները ականատես են եղել հոր սպանության ու դեպքից հետո նրանց ոստիկանները գտել են ահավոր հուզական վիճակում:

Մեր հարցին՝ ինչն է պատճառը, որ մարզպետարանի երեխաների ու կանանց իրավունքներով զբաղվող բաժնի որեւէ մասնագետ ժամանակ չի գտել այցելել ընտանիքին, պարոն Խեչումյանը պատասխանեց. «Դե գիտեք՝ ինչքան խառն էր էլի, կսպասենք ինչ-որ ժամանակ, մի փոքր անցնի, մի քիչ վերականգնվի մի բան, որ կարողանանք էլի: Էդ սթրեսային վիճակով ինչ անենք… ճիշտն ասած, ես հիմա լրիվ այլ քաղաքում խնամակալության նիստի եմ, երկուշաբթի զանգեք»:

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին, ժամը 00.50-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գուգարք գյուղում`«Ճաճոյի Էդոյի» տանը, դի կա:

Մեկնած օպերատիվ խումբը Գուգարք գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի մուտքի աստիճանահարթակի մոտ հայտնաբերվել է նշված տան բնակիչ, 1983 թ. ծնված Տիգրան Մարտիրոսյանի դիակը` բազմաթիվ հրազենային վնասվածքներով:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ դեպքի վայրում Տ. Մարտիրոսյանի կինը` 1985 թ. ծնված Լիանա Կ.-ն, հայտարարել է, որ նույն օրը ամուսնու հետ վիճաբանության ժամանակ, ամուսնու մոտ գտնվող ատրճանակից, ինքն է կրակոցներ արձակել նրա ուղղությամբ և սպանել: Դեպքի վայրի զննության ժամանակ Լիանա Կ.-ն ներկայացրել է «Մակարով» ատրճանակը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031