Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Վարդանյանը՝ իշխանությունը բռնազավթելու մեղադրանքի մասին. «Ես չեմ կարող բռնազավթել այն, ինչ ինձ է պատկանում» (Տեսանյութ)

Օգոստոս 11,2017 13:45

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Նորք Մարաշի զինված խմբի գործով նիստն է ընթանում: Ընդմիջմանը լրագրողներին հաջողվեց մի քանի հարց ուղղել գործով ամբաստանյալներին՝ զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանին եւ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին:

«Սադրանք է»,- գործն այսպես որակեց Վահան Շիրխանյանը: Նա վստահեցրեց, որ սա քաղաքական հետապնդում է: Թե ինչով էր ինքը խանգարում իշխանություններին, Շիրխանյանը չպատասխանեց՝ դատական կարգադրիչները թույլ չէին տալիս խոսել:

Արթուր Վարդանյանի խոսքերով՝ «Սա ես համարում եմ կեղծ, շինծու: Էս ամեն ինչը ժողովրդին ցույց տալու համար է, որ կարող են դատեն յուրաքանչյուրին: Ձեր կողքին նստած են ազատամարտիկներ, հանցագործ չկա»:

Հարցին՝ Դուք նախագահի ինքնաթիռը պայթեցնելու ծրագիր ունեի՞ք՝ նա պատասխանեց. «Եթե էդ ձեւ ծրագիր ունենայի, միգուցե դրա համար են դատում…Իշխանությունը պատկանում է մեզ, ժողովրդին: Ես չեմ կարող բռնազավթել այն, ինչ ինձ է պատկանում»:

Նա ասաց, որ մեղադրանքը չի ընդունում:

Ամբաստանյալ Գեւորգ Ջնդոյանն էլ ասաց. «Իբր ես եմ նախագահականի, բանի շենքերը նկարել, բայց իրենք ոչ մի նկար ունեն, չեն կարող հրապարակել նման բան, որովհետեւ չկա»: Նա վստահեցրեց, որ ՍԴ-ի շենքն էլ չի նկարել, ինչպես ասում են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031