Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն ընդամենը ժամանակի հարց է. Էդուարդ Շարմազանով

Օգոստոս 11,2017 13:40

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն օգոստոսի 11-ին ընդունել է Պորտուգալիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Ռուբինա Բերարդոյին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ ԱԺ Հայաստան-Պորտուգալիա բարեկամական խմբի ղեկավար Գագիկ Մելիքյանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ առաջիկայում պորտուգալական խորհրդարանում կձեւավորվի Պորտուգալիա-Հայաստան բարեկամական խումբ: Էդուարդ Շարմազանովը կարեւորել է Պորտուգալիայի հետ կապերի խորացումը Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման եւ երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության կայացման տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է ՀՀ քաղաքական օրակարգի կարեւորագույն հարցերից մեկին՝ ԼՂ հակամարտությանը՝ նշելով, որ Ադրբեջանն այս հարցը ներկայացնում է որպես տարածքային խնդիր երկու երկրների միջեւ, սակայն իրականում սա ժողովուրդների ինքնորոշման դասական օրինակ է:

ՀՀ ԱԺ փոխնախագահը կոչ է արել եվրոպացի գործընկերներին չդառնալ ադրբեջանական կեղծ պրոպագանդայի զոհը եւ աշխարհին ներկայացնել իրականությունը:

«Արցախի ժողովուրդը, ինչպես աշխարհում ցանկացած ժողովուրդ ազատ եւ անկախ ապրելու իրավունք ունի: Մենք ջանք չենք խնայելու՝ հասնելու Արցախի անկախության միջազգային ճանաչմանը, եւ Արցախի անկախության միջազգային ճանաչումն ընդամենը ժամանակի հարց է»,- նշել է ՀՀ Աժ փոխխոսնակը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցին՝ Էդուարդ Շարմազանովը փաստել է, որ աշխարհի բազմաթիվ երկրներ ճանաչել են այն՝ դատապարտելով միլիոնավոր քրիստոնյաների բնաջնջումը, սակայն Թուրքիան նախորդ դարասկզբին սկսած մշակութային ցեղասպանությունը շարունակում է առ այսօր. վերջին դեպքերն առնչվում են Վարագավանքին:

Ռուբինա Բերարդոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ նշել, որ շատ ընդհանրություններ ունեցող երկու հպարտ ժողովուրդները կարող են համագործակցության բնագավառներ գտնել եւ զարգացնել կապերը մարդու իրավունքերի պաշտպանության, տնտեսական, մշակութային եւ բազմաթիվ այլ ոլորտներում:

Հանդիպման ավարտին Ռուբինա Բերարդոն, կարեւորելով միջխորհրդարանական կապերի զարգացումը, նշել է, որ Հայաստան այցելելուց հետո հաջորդ քայլը կարող է լինել Պորտուգալիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ստեղծումը:

 

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031