Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ինձ բահ տվեք». Արթուր Վարդանյանը Չաուշի մասին գիրք է կարդում, Շիրխանյանը քնել է դատարանում (Տեսանյութ)

Օգոստոս 11,2017 13:15

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Նորք Մարաշի զինված խմբի գործով դատական նիստում, Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը մեղադրանքի ներկայացման ժամանակ անվրդով գիրք էր կարդում: Նիստն ընդմիջվեց եւ մենք Արթուր Վարդանյանին հարցրեցինք՝ ի՞նչ էիք կարդում: Նա պատասխանեց՝ «Ինձ բահ տվեք՝ էսօրվա մասին է»: Այդ փաստագրական վեպի հեղինակն է՝ Կ. Ս. Պողոսյանը, Գեւորգ Չաուշի մասին է:

Ուշագրավ է, որ նիստի ժամանակ ամբաստանյալներից երկուսը՝ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը ու Թոքմաջյանը քնած էին:

Պաշտպանները դատավորին միջնորդեցին այդպես երկար բոլոր ամբաստանյալների համար մեղադրանքը չկարդալ, նրանց խոսքերով՝ ոչ մի ստորակետի տարբերություն չկա, միայն անունն է փոխում ու կարդում, ի՞նչ կլինի, եթե բոլոր ամբաստանյալների անունները միանգամից կարդա եւ մեղադրանքը: Դատավորը թույլ չտվեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031