Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս պահին Նորք Մարաշի զինված խմբի գործով դատական նիստն է ընթանում:
Մեղադրող դատախազը կարդում է մեղադրանքը:
Ուշագրավ է, որ դատական նիստում, երբ դատախազը ներկայացնում է, թե ինչպես է զինված խմբի ղեկավար, Իսպանիայում մշտապես բնակվող Արթուր Վարդանյանը եկել Հալեպ, այնուհետեւ՝ Հայաստան, զինված հանցավոր խումբ ստեղծել, զինվորական համազգեստներ, զենքեր բերել, ինչ է պլանավորել անել, ինչպես է իր հայրական տանը հանդիպումներ կազմակերպել զինված խմբի անդամների հետ` այդ ամբողջ մեղադրանքը ներկայացնելու ժամանակ Արթուր Վարդանյանը դատարանում ընթերցանությամբ է զբաղված:
Նա անվրդով ինչ-որ գիրք է կարդում եւ որեւէ ուշադրություն չի դարձնում, թե ինչ է ասում դատախազն իր մասին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ