Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞նց պիտի զգամ, կարո՞ղ է լավ լինեմ» Նորք Մարաշի զինված խմբի գործով մեղադրվող Վահան Շիրխանյանը դատարանում է (Տեսանյութ)

Օգոստոս 11,2017 11:42

Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Նորք Մարաշի զինված խմբի գործով դատական նիստին մասնակցում է նաեւ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:

Հիշեցնենք, որ այս նիստերը պարբերաբար տապալվում էին, քանի որ դատարանը չէր ապահովում Վահան Շիրխանյանի մասնակցությունը դատական նիստերին, նրա նկատմամբ սանկցիա էր կիրառել, իսկ Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը հրաժարվում էր նիստին մասնակցել՝ առանց իր պաշտպանյալի ներկայության:

Շիրխանյանը դատարան եկավ ձեռնափայտով:

Լրագրողների հետ կարճատեւ զրույցում, թե ինչպե՞ս եք ձեզ զգում, Վահան Շիրխանյանը պատասխանեց՝ ո՞նց պիտի զգամ, կարո՞ղ է լավ լինեմ: Շիրխանյանը ձեռքով արեց՝ հասկացնելով, որ ավելի ուշ կխոսի:

Դատական նիստը դեռ չսկսված՝ 30 րոպեով ընդմիջվեց, քանի որ դատավոր Բեկթաշյանն ասաց՝ ամբաստանյալ Վլադիմիր Առաքելյանը գտնվում է «Արմենիա» ԲԿ-ում, հետազոտման է, հավանաբար ավելի ուշ կբերեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031