Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանին դժվարությունների նոր փուլ է սպասվում, իրավիճակ, որին այդպես էլ պատրաստ չենք. «Ժողովուրդ»

Օգոստոս 11,2017 11:30

Տնտեսության դիվերսիֆիկացման, ՌԴ-ից դուրս տնտեսական կապերն ակտիվացնելու մասին իշխանությունները մտածում են հիմա, երբ արդեն մոտ են պատժամիջոցների հետեւանքները։ Այնինչ՝ կարելի էր այս ուղղությամբ քայլեր անել ավելի վաղ։ Առավել եւս, երբ կան դրա հնարավորությունները. լինելով ԵՏՄ անդամ՝ Հայաստանը միաժամանակ օգտվում է GSP+ համակարգից, այն է՝ կարող է արտոնյալ ռեժիմով առեւտուր անել ԵՄ անդամ երկրների ու ԱՄՆ-ի հետ։ Մնում է՝ կարողանան լուծել այդ խնդիրը։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տնտեսագետ Վահագն Խաչատրյանը ՌԴ-ի նկատմամբ Արեւմուտքի տնտեսական պատժամիջոցների համատեքստում ուշադրություն հրավիրեց այս հանգամանքի վրա. «Զուտ մասնագիտական գնահատականներ պետք է տամ. մեր արտահանման կառուցվածքն անհանգստություն է առաջացնում, քանի որ տեսնում ենք կախվածությունը ռուսական շուկայից։ Ու այս իրավիճակում, երբ իշխանությունները խոսում են ԵՏՄ առավելություններն օգտագործելու մասին, վկայում է մեկ փաստի մասին՝ նրանք լրջորեն չեն պատկերացնում Հայաստանին սպասվող վտանգները։ Իսկ ինչու չենք օգտագործում GSP+ համակարգի հնարավորությունները, որպեսզի ապահովենք մրցակցությունը։ Եվրոպական շուկաներում հայկական բիզնեսը ներկայացված չէ։ Այլընտրանքային տարբերակներ պետք է օգտագործել, որը չկա։ Եվ այդ հանգամանքը նոր պատժամիջոցների պարագայում անհանգստացնող է»,- ասաց նա։

Այնպես որ, նկատենք, Հայաստանին դժվարությունների նոր փուլ է սպասվում, իրավիճակ, որին այդպես էլ պատրաստ չենք։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031