Արցախում նախորդ տարի սկսվել և այժմ ակտիվ ընթացքի մեջ է Ստեփանակերտի նախկին ղարմետաքսկոմբինատի տարածքում կառուցվող բազմաբնակարան (ընդհանուրը` 20 բնակարան) շենքի շինարարությունը, որը նախատեսված է պաշտպանության բանակում ծառայող սպաների համար:
Նախագծով նախատեսված 7 հարկանի շենքի 2 հարկը լինելու է ստորգետնյա, 5-ը` վերգետնյա բնակելի: Բնակարանները հիմնականում 2 և 3 սենյականոց են: Այժմ աշխատանքներ են տարվում 4-րդ հարկի պատերի շարվածքի ուղղությամբ:
Այս շենքի շինարարությանը զուգահեռ, հարևանությամբ կառուցվում է ևս մեկը` նույն նախագծով: Կատարվել է տարածքի հարթեցում և հիմքի կառուցում:
Շինարարության ավարտից հետո կբարեկարգվի ընդհանուր տարածքը, կկառուցվի խաղահրապարակ:
Նշենք, որ առաջին շենքը նախատեսվում է շահագործման հանձնել 2018-ին:
Արցախի քաղաքաշինության նախարարություն