Facebook-ը հայտարարել Է սեփական հեռուսատեսային հարթակի գործարկման մասին:
Աշխարհի ամենախոշոր և ամենահայտնի սոցիալական ցանցերից մեկը՝ Facebook ընկերությունը դեռևս մի քանի ամիս առաջ հայտարարել էր, որ մտադրված է հեռուստատեսային ոլորտ ներխուժել բարձրորակ և հետաքրքրական ծրագրերով:
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը «Watch» անվանումը կրող հեռուսատատեսային հաղորդումների նոր հարթակի ստեղծման մասին պաշտոնապես տեղեկացրել է իր Facebook-ի էջում:
Մեկ րոպե տևողությամբ տեսանյութը խրախուսում է փնտրել նոր հաղորդումներ և շոու ծրագրեր, առաջարկում Facebook-ի ընկերների նախընտրած հաղորդումները՝ հնարավորություն տալով զրուցել և կարծիքներով կիսվել այն օգտատերերի հետ, ովքեր այդ պահին դիտում են նույն հաղորդումը:
Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում