Լրահոս
Օրվա լրահոսը

Միեւնույն է՝ քաղաքացին է վճարելու էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման համար, ու կապ չունի՝ այս անգամ նա ինչպես է վճարելու. «Ժողովուրդ»

Օգոստոս 11,2017 10:58

Կարեն Կարապետյանի կառավարությունը որոշել է էլեկտրաէներգիայի սակագները մինչեւ 2036թ. անփոփոխ պահելու ծրագրեր գծել։ Լավ է, որ իշխանությունները երկարաժամկետ կտրվածքով զարգացման ծրագրեր են պլանավորում։ Միայն թե պարզ չէ՝ ինչ մեխանիզմներով է իրագործվելու այդ ամենը։ Օրինակ՝ ի՞նչ միջոցներով է ձեւավորվելու նույն այդ «կայունացման հիմնադրամը», որտեղի՞ց են ճարելու այդ գումարները։ Եթե իշխանությունների հույսն էլի քաղաքացիներն են, երբ համազգային դրամահավաքի միջոցով հիմա էլ կայունացման հիմնադրամի համար փորձեն միջոցներ ապահովել, ապա կստացվի՝ միեւնույն է՝ քաղաքացին է վճարելու էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման համար, ու կապ չունի՝ այս անգամ նա ինչպես է վճարելու՝ կանխավճարայի՞ն, թե՝ հետվճարային սկզբունքով։

Էլ չենք ասում տեխնիկական մյուս խնդիրների մասին։ Այնպես որ, ամենակարեւոր հարցի պատասխանն անհայտ է։ Այս հարցերի պատասխանն անհայտ է անգամ նախարարի համար, որը թեեւ հայտարարեց «ամբիցիոզ ծրագրի» մասին, բայց եւ ավելացրեց, որ հիմնադրամը ստեղծելու համար դեռ փորձում են միջոցներ ճարել։

Բայց իշխանությունների համար կարծես կարեւոր է ոչ թե բուն ծրագրի իրագործումը, ոչ թե սեփական խոսքի լրջությունը, այլ քարոզչական էֆեկտը, առավել եւս, երբ շատ– շատերը չեն խորանա նախարարի ձեւակերպումների մեջ եւ ուշադրություն չեն դարձնի, որ նա խոսել է ընդամենը մտադրությունների մասին, առանց որեւէ կոնկրետության։ Իսկ եթե վաղը այս ամենը չստացվի, կարդարանան, որ իրենք ուզում էին, փորձում էին, բայց դե ի՞նչ արած։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031