Սենթ-Լուիսում ավարտվում է շախմատի «Grand Chess Tout»- փուլ «Սինքֆիլդի գավաթ» գերմրցաշարը:
Ութերորդ տուրում Լեւոն Արոնյանն ու Պյոտր Սվիդլերը արագ պարզեցին հարաբերությունները՝ քայլերի կրկնությունով ոչ-ոքիի համաձայնելով արդեն 19-րդ քայլում:
Լեւոն Արոնյանը 5,0 միավորով շարունակում է Մաքսիմ Վաշյե-Լագրավի ու Վիշվանաթան Անանդի հետ գլխավորել մրցաշարային աղյուսակը: Այսօր՝ եզրափակիչ տուրում հայ գրոսմայստերը սեւերով խաղում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ