ՀՀ վարչապետին բաց նամակով են դիմել Հայ արիական միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը, Հայ ազգայնականների համախմբման խորհրդի անդամ Աշոտ Բադալյանը, «Ընդդեմ բիոմետրիկ փաստաթղթերի» միավորման ղեկավար Ա. Ռուբենը, «Ընդդեմ մարդկանց համարակալման» միավորման խորհրդի անդամ Շահեն Ծատուրյանը, «Քրիստոնյաներ ընդդեմ մարդկանց համարակալման միավորման» նախագահ Խաչիկ Ստամբոլցյանը, Համահայկական ծնողական կոմիտեի հիմնադիր-անդամ Լիա Ավետիսյանը: Ստորեւ ներկայացնում ենք նրանց պահանջը:
Էլեկտրոնային բժշկական քարտերի պարտադրանքի նախագծի մասին բարձրաձայնվել է տարբեր լրատվամիջոցներով: Համաձայն 2012թ. նախագծի՝ Հայաստանի բոլոր բնակիչների բժշկական տվյալները եւ հիվանդությունների պատմությունները ստիպողաբար տեղադրվելու են տվյալների բազայում ինտերնետում՝ դրանով վտանգի ենթարկելով մարդկանց: Ավելին, դա լինելու է արտերկրի կառույցների հսկողության տակ: Այս ամենը խախտում է ՀՀ Սահմանադրությունը, անձնական, ընտանեկան, բժշկական գաղտնիքը, Մարդու իրավունքների հռչակագիրը:
Նախագծի գաղտնի
նախաձեռնողները
Էլեկտրոնային բժշկական քարտերի նախագծի հետեւում կանգնած արտաքին դեստրուկտիվ կառույցները ռասիստական գաղտնի կառույցներ են, եւ որոշ, այսպես կոչված, «միջազգային» կազմակերպություններ դրանց դիմակավորված կամակատարներն են, որոնք գրավել են իշխանությունն Արեւմուտքում եւ որոշ երկրներում:
Էլեկտրոնային բժշկական քարտերի ներդրման գաղտնի նպատակները
Գաղտնի նպատակ N1. Հզոր համակարգիչների միջոցով հետազոտելով բոլոր բնակիչների էլեկտրոնային բժշկական քարտերը՝ շատ դեպքերում կարելի է պարզել մարդկանց հոգեբանական եւ ֆիզիոլոգիական դիմանկարները: Ինչպես եւ կենսաչափական տվյալների բազայի համակարգչային վերլուծության դեպքում, էլեկտրոնային բժշկական քարտերի պարագայում նույնպես դա հնարավորություն է ընձեռում նախապես անտես հայտնաբերել եւ չեզոքացնել այլախոհներին, որոնք վտանգ են ներկայացնելու արտաքին դեստրուկտիվ կառույցների համար ապագայում: Դա մեծացնում եւ ամրացնում է նշված արտաքին դեստրուկտիվ կառույցների իշխանությունը: Հիշեցնենք, որ կենսաչափական տվյալները, համաձայն գիտական տվյալների, պարունակում են տեղեկություններ անձի առողջության եւ հոգեբանական առանձնահատկությունների մասին (տե՛ս «Առավոտ», 29.10.2011թ. «Բիոմետրիկ բիզնեսի դեմ», «Ինֆո-մարկետ» 2011, N5, էջեր 10-11 ռուսական մասում): Պարզելով ցանկացած քաղաքացու հոգեբանական դիմանկարը եւ գտնելով կենսաչափական տվյալների բազայի մեջ պոտենցիալ այլախոհներին՝ կարելի է չեզոքացնել նրանց: Դա է կենսաչափական փաստաթղթերի եւ էլեկտրոնային բժշկական քարտերի ներդրման գաղտնի նպատակներից մեկը: Բնականաբար, դա ուժեղացնում է արտաքին դեստրուկտիվ կառույցների դիրքերը, այդպես ավելի հեշտ է կառավարել:
Գաղտնի նպատակ N1ա. Եվ էլեկտրոնային բժշկական քարտերից, եւ կենսաչափական պարամետրերից հզոր համակարգիչների միջոցով արտաքին դեստրուկտիվ կառույցները, եւ տեղական իշխանությունները գաղտնի պարզելու են նաեւ յուրաքանչյուր մարդու եւ այդ թվում քաղաքական հակառակորդների եւ այլախոհների ուժեղ եւ թույլ կողմերը: Եվ դա հետագայում կարող են օգտագործել քաղաքացիների եւ հատկապես այլախոհների եւ քաղաքական հակառակորդների դեմ:
Գաղտնի նպատակ N2. Գտնել էլեկտրոնային բժշկական քարտերի բազայում լավագույն դոնորին բարձրաստիճան կոռուպցիոների համար կամ իրենց հետեւում կանգնած արտաքին դեստրուկտիվ կառույցների անդամների համար: Դա տալիս է հնարավորություն երկարացնելու իր կյանքը ժողովրդի հաշվին: Եվ այս դոնորին առեւանգելու են, վերցնելու են համապատասխան օրգանը. փաստորեն սպանելու են: Եվ ինքը համարվելու է անհետ կորած: Գրանցված են բազմաթիվ դեպքեր, երբ քաղաքական վերնախավի անդամներին փոխպատվաստել են սիրտը: Մասնավորապես, շատ հայտնի Բիլդերբերգի ակումբի ղեկավարներից մեկին, որը ծնվել է 1915թ., 6 անգամ փոխպատվաստել են սիրտը եւ մի շարք այլ օրգանները՝ ինչպես գրում են լրատվամիջոցներում: Դա ակնհայտ կոռուպցիոն ռիսկ է, երբ նախագծի տեղական կամ արտերկրի նախաձեռնողները ինչ-որ ձեւով կարող են ստանալ շահույթ այս նախագծից՝ երկարացնելով իրենց կյանքը մեր քաղաքացիների կյանքի հաշվին: Այսպիսով, արտաքին դեստրուկտիվ կառույցները եւ իրենց ծառայող տեղական իշխանությունները ունեն դրդապատճառներ որոնելու եւ չեզոքացնելու այլախոհներին, գտնելու իրենց համար լավագույն դոնորներին:
Գաղտնի նպատակ N3. Այս հակասահմանադրական, հակաժողովրդական նախագծի լոբբիստները թաքցնում են հանրությունից, որ էլեկտրոնային բժշկական անկետաների ներդրումը պահանջում է հսկայական ծախսեր (բազմաթիվ հզոր համակարգիչների, պլանշետների, սկաներների, մոդեմների, լիցենզիոն ծրագրերի ձեռք բերման համար, ծրագրավորողների աշխատավարձի, բժիշկների վերապատրաստման, հոսանքի համար եւ այլն), որոնց համար անհրաժեշտ են նոր վարկեր: Այս ամենը կհանգեցնի պետական պարտքի կտրուկ աճի, որը արդեն կազմում է 6 միլիարդ դոլար: Բացի գլխավոր վերոհիշյալ նպատակներից, արտաքին դեստրուկտիվ կառույցները այս եւ նմանօրինակ այլ ռեֆորմներով ցանկանում են նաեւ հասցնել Հայաստանը դեֆոլտի, որպեսզի պարտադրեն իրենց քաղաքական կամքը` ի վնաս Հայաստանի ազգային շահերի: Մասնավորապես, Պերկինսի «ԼրտՏՉպՊՖ ֆՍՏվՏՎՌփպրՍՏչՏ ցոՌռՓօ» վերնագրված գրքում ներկայացված է արտասահմանյան հատուկ ծառայությունների ներկայացուցիչ մասնագետի խոստովանությունը, որը, լինելով խորհրդական, ստիպում էր այլ երկրների կառավարություններին վերցնել իրենց երկրները կործանող պարտքեր ռեֆորմներ կատարելու պատրվակով: Մեր քաղաքացիները փախչում են մեր երկրից նաեւ պետական պարտքի աճի պատճառով եւ ՀՀ կառավարիչների կոռուպցիոն, կոմպրադորական քաղաքականության պատճառով: Ելնելով վերոհիշյալից՝ կարելի է առաջարկել օրենսդրորեն արգելել վարկեր վերցնելը՝ բացառությամբ ռազմական նպատակներին ուղղվող վարկերից, ինչպես նաեւ քրեական պատասխանատվության ենթարկել այն անձանց, որոնք այս մեծ պետական պարտքը ստեղծել են: Տարբեր երկրներում ոլորտի մասնագետների ու փորձագետների կողմից գրվել են բազմաթիվ հոդվածներ, որտեղ ապացուցվել են բոլոր վերոհիշյալ վտանգները, գաղտնի նպատակները եւ մարդու իրավունքների խախտումները:
Պատրաստեց Ա. ՌՈՒԲԵՆԸ
Հ.Գ.– Նշենք, որ առողջապահության եւ արդարադատության նախարարները պատասխանել են մեր Բաց նամակին շատ անբավարար՝ շրջանցելով հարցերի գերիշխող մեծամասնությունը: Այս ամենը նշանակում է, որ նախարարները չունեն հակափաստարկներ մեր հարցերին, ինչը մեկ անգամ եւս հաստատում է, որ պետք է կանխել այս վտանգավոր հակասահմանադրական, դրսից ղեկավարվող նախագիծը:
«Առավոտ»
10.07.2017