Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպես օգնել գիտակցությունը կորցրած մարդուն

Օգոստոս 11,2017 12:30

Ուշադիր եղեք առաջին օգնություն ցուցաբերելիս

Գիտակցության կորստի դեպքում մկանները, այդ թվում՝ նաեւ լեզուն, թուլանում են, եւ եթե տուժածը պառկած է մեջքի վրա, լեզուն հետ է գնում դեպի ըմպան՝ փակելով շնչուղիները։ Քանի որ անգիտակից տուժածի մոտ բացակայում են կլման եւ հազի ռեֆլեքսները՝ փսխման զանգվածները, այլ հեղուկները (արյուն, թուք, լորձ եւ այլն) կամ օտար մարմինը կարող են խցանել նրա շնչուղիները եւ մահվան պատճառ հանդիսանալ։ Ստուգեք գիտակցության առկայությունը՝

1. Տվեք պարզ հարց կամ հրահանգ՝ «ի՞նչ է անունդ» կամ՝ «բացիր աչքերդ»։
2. Եթե կասկածում եք, որ ստացել է գլխի կամ պարանոցի վնասվածք, ապա տուժածին տեղաշարժեք միայն խիստ անհրաժեշտության դեպքում։
Շնչառությունը ստուգելիս նախ հետեւեք կրծքավանդակի շարժումներին, ապա լսեք շնչառությունը կամ զգացեք շնչառությունը՝ ձեր այտը մոտեցնելով տուժածի քիթ-բերանին։
Զանգահարեք շտապօգնություն կամ խնդրեք որեւէ մեկին զանգահարել։
Առաջին օգնություն
Եթե բացակայում է գիտակցությունը.
1. Շրջեք տուժածին՝ բերելով նրան կողքի դիրքի։
2. Բացեք վերին շնչուղիները՝ գլուխը հետ թեքելով կամ բարձրացնելով ստորին ծնոտը։
3. Եթե բացակայում է շնչառությունը, ապա սկսեք թոքերի արհեստական օդափոխություն։
4. Եթե բացակայում է գիտակցությունը, բայց առկա է շնչառությունը, եւ չկան գլխի եւ պարանոցի վնասվածքներ, ապա տուժածին շրջեք կողքի։
5. Վերահսկեք տուժածի վիճակը (շնչառությունը եւ անոթազարկը) մինչեւ շտապօգնության ժամանումը։

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

10.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031