ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները խուզարկում են անցկացրել անցած ամիս ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի քարոզարշավի նախկին ղեկավար Մանաֆորթի տանը Ռուսաստանի կողմից ամերիկյան ընտրություններում ներգրավված լինելու գործի շրջանակում:
Խուզարկումը անցկացվել է այն բանից հետո, երբ Մանաֆորթը կամովին հանդիպել է Սենատի հատուկ ծառայությունների գծով հանձնաժողովի հետ, որը հետաքննում է նախագահ Թրամփի նախընտրական թիմի անդամների և Ռուսաստանի միջև հնարավոր համագործակցության մասին գոծը:
Խուզարկումն անցկացվել է հատուկ հետաքննող Ռոբերտ Մյուլերի վարույթի ներքո գտնվող գործի շրջանակում, որը փորձում է պարզել՝ արդյոք Թրամփի նախընտրական թիմը համագործակցել է Մոսկվայի հետ՝ փորձելով ազդել ընտրությունների արդյունքների վրա:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում: