Վաղը, օգոստոսի 11-ին ժամը 11:00-ին «Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը, որի հյուրերն են՝
Ոստիկանության քրեական հետախուզության եւ գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ Նելլի Դուրյանը եւ իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը: Թեման՝ Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նախագծի ընդունումը հետաձգվում է, ընտանեկան բռնությունների դեպքերի թիվն, ըստ պաշտպանական տվյալների` ավելանում:
Հաղորդումը կվարի Լուսինե Բուդաղյանը:
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին:
Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ