Օգոստոսի 10-ին Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով Քերոլայն Քոքսի Արցախ կատարած 86-րդ այցելությունը, նախարարը բարձր է գնահատել նրա հետևողական ջանքերը՝ ուղղված միջազգային ասպարեզում Արցախի ու նրա ժողովրդի շահերի պաշտպանությանը, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ անաչառ տեղեկատվության տարածմանը։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ, այդ թվում Արցախում բարոնուհու կողմից նախաձեռնված մարդասիրական ծրագրերի ընթացքի վերաբերյալ։
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ