Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարդան Գերավետյանը, Տիգրան Մանուկյանը և Վարդգես Գևորգյանը դադարեցրել են հացադուլը

Օգոստոս 10,2017 19:07

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հերթական չհայտարարված այցն են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։

Նրանք առանձնազրույց են ունեցել հացադուլ հայտարարած Տիգրան Մանուկյանի հետ, քննարկել նրա ներկայացրած հարցերը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ, որից հետո Տիգրան Մանուկյանը որոշել է դադարեցնել հացադուլը:

Ավելի վաղ՝ օգոստոսի 9-ին, հացադուլը դադարեցրել է Վարդան Գերավետյանը, իսկ օգոստոսի 7-ին՝ Վարդգես Գևորգյանը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները ևս մեկ անգամ ուսումնասիրել են նրանց բժշկական փաստաթղթերը: Քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի հետո տեղի են ունեցել համապատասխան քննարկումներ կապված նրանց առողջական վիճակի և դրա նկատմամբ վերահսկողության հետ:

Հացադուլ հայտարարած անձանց իրավունքների ապահովումը պահանջում է աշխատանքի հատուկ սկզբունքներ։ Նրանց պահման պայմանների վիճակը մշտապես եղել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուշադրության ներքո:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031