Վարդան Գերավետյանի հայտարարությունը հացադուլը դադարեցնելու կապակցությամբ.
Ուղերձ հայ ժողովրդին.
«Սասնա ծռերը» դադարեցնում են հացադուլը։
Մեր նպատակն էր բարձրաձայնել և իրազեկել մեր ժողովրդին այս պահին առկա մեր կողմից ներկայացված խնդիրների մասին։
Հացադուլի դադարեցումը չի նշանակում պայքարից հրաժարվել, մենք աչալուրջ հետևումն ենք երկրում կատարվող իրադարձություններին և միշտ պատրաստ ենք լինել մեր բազմաչարչար, կեղեքվող հայ ժողովրդի կողքին։