Իսրայելի վարչապետ Բ. Նաթանյահուի՝ ԱՄՆ կատարած այցի կապակցությամբ իմ գրած առաջին նամակից հետո մեզ այդպես էլ չհաջողվեց ընդհատել այն ապակառուցողական գործունությունը, որ բնորոշ է այդ մարդուն: Նա և իր նմաններն, անտեսելով միլիոնավոր մարդկանց կործանումը, ամենուրեք ատելության ալիք են բարձրացնում, փորձելով կյանքի կոչել միայն իրենց հայտնի իրականությունը, սպասարկելով միայն իրենց հայտնի նպատակները: Այն ամենը, ինչի մասին ես գրում էի, իմ աչքի առաջ, ինձ և իմ մտերիմներիս հետ էր կատարվում:
Իմ առաջին նամակում ես արդեն խոսում էի այն մասին, որ հենց Կասպից ծովի արևմտյան ափին էր նրանց կողմից ստեղծվել նոր ժամանակների զանգվածային սպանդի առաջին մեքենան, որն ավելի ուշ վերակենդանացավ արդեն Մերձավոր Արևելքում՝ ԴԱԻՇ անվան տակ: Ես միտումնավոր չեմ օգտագործում Ադրբեջանական հանրապետություն անվանումը, դրա տարածքը Կասպից ծովի արևմտյան ափ անվանելով, որովհետև Բ. Նաթանյահուի նման մարդկանց համար երկրներն ու ազգերը ոչինչ են: Իրենց նպատակին հասնելու համար դրանք ընդամենը հումք են, սկզբնական նյութ:
Եվ այսպես, 1988 թ. փետրվարից սկսած նախ՝ Սումգայիթում, ապա՝ Կիրովաբադում, Բաքվում և այլուր, ընդարձակվելով և ավելի ու ավելի շատ բնակավայրեր ներառնելով, սկսվեցին հայերի զանգվածային սպանությունները: Լինելով ազգությամբ հույն և ապրելով Բաքվում, հոյակապ ծանոթ լինելով Ադրբեջանի բոլոր տարածաշրջաններին, ես վկայում եմ այն ադրբեջանցիների մասին, ովքեր ոչ միայն չեն մասնակցել ջարդերին, այլև ցնցված էին դրանցից մինչև հոգու խորքը: Շատերը փորձում էին ջարդարարներից փրկել իրենց հարևան ու ծանոթ հայերին՝ նույնիսկ մահվան սպառնալիքի ենթարկվելով: Ադրբեջանցիներից շատերը՝ մոտալուտ արհավիրքը և Բ. Նաթանյահուի հանցախմբի ստեղծած ցեղասպանդ մեքենայի սարսափելի թափը կանխազգալով, իրենք էլ փախան իրենց երկրից՝ հայերի հետ և նույնիսկ՝ Հայաստան:
Այդ մեքենան շուտով իրական իշխանություն դարձավ: Հավաքեց, իր մեջ առավ ինչպես Բաքվի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի բոլոր թափթփուկներին, անբարոյականներին, հանցագործներին… «Հայկական հարցը» իրենց սովոր ձևով լուծելուց հետո նրանք սկսեցին մահվան ու կոտորածի ենթարկել Ադրբեջանի մյուս ազգերին, նաև՝ բուն ադրբեջանցիներին:
Ծայր առան զանգվածային բռնություններն ու սպանությունները, սադիստական գործողությունները բազմաթիվ ու տարբեր քաղաքական, ազգային, տնտեսական, կրոնական, կլանային խմբերի նկատմամբ:
Սկսվեց բոլորի պատերազմ բոլորի դեմ և այն, ինչ Բ. Նաթանյահուն և Ընկ. ներկայացնում և գուրգուրում են ղարաբաղյան կոնֆլիկտ ասելով՝ փոխոչնչացման պատերազմների չնչին մասն է միայն, նրանց կողմից հրահրված ու սանձազերծված՝ Արևմտյան Մերձկասպյանի բոլոր համակեցությունների, ազգերի միջև և ազգերի մեջ:
Այսօր մենք՝ հույներս, ադրբեջանցիներս, հայերս, հրեաներս, թալիշներս, լեզգիներս և Արևմտյան Մերձկասպյանի (ընդարձակելով՝ Կովկասի, Մեծ Մերձավոր Արևելքի, ամբողջ աշխարհի) մնացած բոլոր ազգերս ու համակեցություններս պետք է անկեղծ ու խորը երկխոսություն ձեռնարկենք: Սա շատ կարևոր է կատարվածը սթափ գնահատելու, մարդատյացների ու մարդասպանների շահերը հետապնդող՝ Բ. Նաթանյահուի հրոսակախմբի՝ տարածաշրջանը Մերձավոր Արևելքի նման արյունալից խրախճանքի բեմ դարձնելու փորձերը կանխելու համար: Հետագայում մենք պետք է այնպես կազմակերպենք մեր կյանքը, որ ազգերի միջև այնպիսի խաղաղություն ու կառուցողական համագործակցություն հաստատվի, որն անկարող լինեն ապականել տարբեր «նաթանյահուները»:
Մինչև 1988 թ.՝ բաքվեցի:
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հույների «Պատրիդա» միության նախագահ Էդ. Պոլատիդիս:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, գ. Թալիշ:
09.08.2017
Յ.Գ. Ես չեմ սկսել առաջինն այս խոսակցությունը, բայց Բ.Նաթանյահուի և Ընկ. գործերի մասին ճշմարտությունը նրանց համար մահաբեր է, ուստի նրանք՝ իրենց արարքների մասին ճշմարտության բացահայտելուն խոչընդոտելու համար պատրաստ են ամեն ինչի: Ես չգիտեի, ով է Լապշինը, որքանով է նա ազնիվ, որքանով է նա մարտիկ. գիտեմ միայն, որ նա փորձում էր ինչ-որ բան հասկանալ և ինչ-որ բան ասել այն մասին, ինչի մասին այսօր ասում ու գրում եմ ես: Եվ Բ. Նաթանյահուն ու Ընկ. դիմեցին նրա ծիսական սպանությանը: Ո՜չ, նրա ֆիզիկական մարմինը ողջ է: Բայց ոգին, միտքն ու կամքն աշխատեցին կոտրել, ընդմիշտ ոչնչացնել ի խրատ ուրիշներին, որ չհամարձակվեն ճշմարտությունը գրել:
Նրանց, ով դեռ տարակուսանքի մեջ էր, ամեն ինչ օգնեց հասկանալ Լուկաշենկոն, հայտարարելով, որ ոչ մի երկիր, ում քաղաքացին է Լապշինը, նրան հանձնելու պահանջ չի ներկայացրել: Իսկ նա՝ Բելառուսի նախագահը, սպասո՜ւմ էր… Այդ երկրներից մեկը Իսրայելն է, որ միշտ փրկում էր հրեաներին:
Սակայն Լապշինին, ում միակ հանցանքը ճշմարտություն ասելու փորձն էր, Իսրայելը փրկել չուզեց: Իսրայելը չպահանջեց իր քաղաքացու հանձնումը, նրան ուղարկելով դժոխք՝ Բաքվի բանտը, որովհետև վարչապետ Նաթանյահուի համար ամենամեծ հանցագործությունը իր արարքների մասին ճշմարտություն ասելն է: