Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Հաբեթնակ Կուրղինյանը հրապարակեց այսօրվանից «Օլիմպավանում» ուսումնամարզական հավաք սկսող ազգային հավաքականի այն անդամների անունները, որոնք հանդես կգան աշխարհի առաջնությունում:
Մարզիչը թիմում ընդգրկել է հինգ ըմբիշի՝ Գարիկ Բարսեղյանին (57 կգ քաշային կարգ), Վոլոդյա Ֆրանգուլյանին (61 կգ), Գրիգոր Գրիգորյանին (74 կգ), Գեորգի Կետոեւին (97 կգ) եւ Լեւան Բերիանիձեին (125 կգ):
Աշխարհի առաջնությունը կանցկացվի օգոստոսի 21-26-ը Փարիզում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ