Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն այսօր «Օլիմպավանում» հրապարակեց օգոստոսի 19-ին Փարիզ՝ աշխարհի առաջնություն, մեկնող ըմբիշների անունները:
Մարզիչը մեր ընտրանու կազմում թափուր է թողել միայն գերծանր քաշային կարգը: Մյուսներում տարվա գլխավոր ստուգատեսին կմասնակցեն Վազգեն Խաչատրյանը (59 կգ քաշային կարգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Վարշամ Բորանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանը (80 կգ), Արթուր Շահինյանը (85 կգ), եւ Արթուր Ալեքսանյանը (98 կգ):
Աշխարհի առաջնությունը կանցկացվի օգոստոսի 21-26-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ