Գործադիր մարմնի նիստի օրը, բացի նաիրիտցիներից, կառավարության շենքի դիմաց այլ ակցիա անողներ չկան: Գործարանի նախկին աշխատակիցները ոգեւորված են. տեղեկատվություն ունեն, որ այսօր ստորագրվելու է «Նաիրիտ»-ում աուդիտ անցկացվելու վերաբերյալ պայմանագիր՝ «Եվրամիություն-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի հետ։ «Բանավոր պայմանավորվածություն կա, եւ կարծում եմ, որ դրանից հետո ոչինչ չի փոխվի»,- ասաց «Նաիրիտ»-ի նախկին աշխատակից Կարինե Շահվերդյանը:
«Եվրամիություն-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն»-ը, որը պատրաստ է ներդրումներ անել «Նաիրիտ»-ում, շաբաթվա սկզբին կառավարությունում առաջադրել է այնտեղ տեխնիկական աուդիտ անցկացնելու պահանջը։ Շատ բան է պակասել գործարանից սնանկացման գործընթաց սկսելուց հետո. «22 հազար տոննայի մետաղի ջարդոնի պայմանավորվածություն ունի սնանկության գործով կառավարիչը: Ի՞նչ է ստացվում, աչքներին ինչ երեւա, այդ ամբողջը պետք է քանդվի, մոնտաժվի»,- ավելացնում է Կարինե Շահվերդյանը:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ