Լրահոս
Օրվա լրահոսը

Բանան ներկրող գործարարը կռահում է` ինչու են փորձել սառնարանները փչացնել

Օգոստոս 10,2017 16:12

Այս պահին քննիչները բանանի ներկրմամբ զբաղվող գործարար Վահրամ Միրաքյանին պատկանող «Տրոպիկա» ընկերությունում քննչական գործողություններ են կատարում: Այս մասին Aravot.am-ին հայտնեց գործարար Միրաքյանը: Հիշեցնենք, որ այսօր գործարարն իր ֆեյսբուքյան էջում նշել էր , որ գիշերը անհայտ անձիք մտել են իրենց ընկերության տարածք եւ ազոտական թթու (կիսլոտա) լցրել սառնարանների կոմպրեսորների վրա:
Մեզ հետ զրույցում գործարարն ասաց, որ մինչ այս որեւէ անձնական սպառնալիք չի ստացել, սակայն կարող է ենթադրել ինչու են արել.
«Արել են նրա համար, որ խոչընդոտեն մեր գործունեությանը, իսկ մեր գործունեությունը բանանի ներկրումն է: Տվել ենք ոստիկանություն, մնացածն իրենք պետք է պարզեն»:

Վահրամ Միրաքյանի խոսքով, իրենց ներկրման ծավալները կազմում են մոտ 40-60 տոննա կամ երկու ֆուռից մինչեւ 4-5 ֆուռ:
Aravot.am-ի հարցին, թե ներկրման ժամանակ որեւէ խոչընդոտների հանդիպե՞լ են մաքսային մարմնում, մաքսազերծումը արհեստական ձգձգելու կամ այլնի հետ կապված, պարոն Միրաքյանն ասաց, որ որեւէ նման բան չի նկատել, ինչ էլ եղել է, եղել են ընթացակարգային, ինչպես բոլոր մյուս գործարարների մոտ:

Թե որքան վնաս է կրել գործարարը, հատկապես, որ այդ սառնարանները, ըստ նրա, բավականին թանկ արժեն, այս պահին հայտնի չէ, քանի որ, Վահրամ Միրաքյանի խոսքով, ոչ մի սարքավորման ձեռք չեն տվել, քանի որ դրանք իրավապահների համար ապացույց են հանդիսանում:
Գործարարն ասաց, որ սառնարաններում առկա բանանի խմբաքանակը, բարեբախտաբար, չի տուժել, քանի որ կոմպրեսորները եվրոպական որակի են, սակայն, ըստ նրա, եթե լինեին թուրքական կամ չինական, ապրանքն ամբողջությամբ կփչանար. «Վնասներն այս պահին գնահատում են, պարզապես նիկելապատ է եղել, այդ պատճառով չեն վառվել: Բայց ձեռք չենք տալիս, որ մաքրենք` տեսնենք ինչն է տուժել, մինչեւ որ փորձագետը գա»:

Գործարարը նաեւ ասաց, որ կոմպրեսորները ճաղավանդակներով ու կողպեքով փակ են եղել, որը սակայն հանցագործները ջարդել են ու ներս մտել:

Հիշեցնենք, որ անցյալ տարի մի գործարարի եւս խոչընդոտել էին բանան ներկրել, սակայն իրավապահ մարմիններն այդպես էլ չկարողացան պարզեն, թե խոչընդոտողն ով է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ Միրաքյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031