«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հրապարակել է տեսանյութ, որում կոչ է անում իրանցիներին ապստամբություն բարձրացնել իրենց պետության դեմ, ինչպես նաև Իրանին սպառնում է ահաբեկչություններով: Այս մասին հայտնում է newsru.co.il պորտալը:
«Մենք կկտրենք ձեր շների գլուխները Թեհրանի կենտրոնում ճիշտ այնպես, ինչպես որ մենք դա անում ենք Սիրիայում և Իրաքում»,- տեսանյութում ասում է «Կալաշնիկով» ինքնաձիգով զինված տղամարդը:
Նա նաև հիշեցնում է հունիսին Իրանի խորհրդարանի և այաթոլլա Խոմեյնիի դամբարանի վրա իրականացված հարձակումների մասին, որի հետևանքով զոհվել էր 18 մարդ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ