Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի փաստաբանների պալատին կոչ է արվել ձեռնպահ մնալ կարգապահական վարույթների հարուցումից

Օգոստոս 10,2017 15:32

Փաստաբան Վահե Գրիգորյանը տեղեկացնում է. «Երեկ՝ 09/08/2017թ.-ին, մոտ 40 հասարակական կազմակերպություններ շուրջ 20 պետություններից (Նորվեգիա, Գերմանիա, Շվեյցարիա, Ռուսաստան, Ալբանիա, Ուկրաինա, Ավստրիա, Բելառուս, ՄԹ, Լեհաստան, Լիտվա, Ադրբեջան, Ղազախստան, Մոլդովա, Հայաստան, եւ այլն), հաշվի առնելով փաստաբանների նկատմամբ Հայաստանում իշխանությունների կողմից իրականացվող հարձակումները, որոնք արդեն անցել են հետապնդումներ համարվելու սահմանը, իրենց մտահոգությունն են արտահայտել այս մասնագիտության անկախության նկատմամբ իրականացվող հետեւողական անընդունելի քաղաքականության վերաբերյալ:

Սույն հայտարարության մեջ այս կազմակերպությունները, որոնք Քաղաքացիական Համերաշխության Պլատֆորմի (ՀԿ-ների ցանց է, որի անդամ են Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում գործող ՀԿ-ներ) անդամ կազմակերպություններ են, հատկապես շեշտադրել են փաստաբաններ Մուշեղ Շուշանյանի, Նինա Կարապետյանցի եւ Արայիկ Պապիկյանի դեմ հարուցված վարույթները եւ նրանց մասնագիտական աշխատանքին խոչընդոտելու իշխանությունների հետեւողական գործելաոճի վրա: Միաժամանակ, հատկապես մտահոգություն են արտահայտել փաստաբաններ Լուսինե Սահակյանի, Մուշեղ Շուշանյանի, Արա Զաքարյանի, Ինեսսա Պետրոսյանի եւ Արայիկ Պապիկյանի նկատմամբ ոստիկանության կողմից ուժի գործադրման կապակցությամբ:

Ավելին, նրանց մտահոգության համար հատուկ առիթ է հատկապես Հայաստանի փաստաբանների պալատի եւ դրա մարմինների կողմից փաստաբանների նկատմամբ հարուցվող վարույթներում դրսեւորվող կողմնակալությունը, մասնավորապես՝ հաշվի առնելով ՓՊ նախագահի եւ ՓՊ խորհրդի որոշ անդամների կողմից անթաքույց կերպով կողմնապահ հայտարարությունների իրականացումն ի վնաս փաստաբանների, վերջիններիս կողմից իրավաչափորեն իրենց գործունեությունն իրականացնելու պահանջներին եւ գործելաոճին:

Այս կազմակերպությունները կոչ են արել իշխանություններին հավատարիմ մնալ ՄԱԿ-ի «Փաստաբանների դերի/կարգավիճակի վերաբերյալ հիմնարար սկզբունքներին» (1990թ., Հավանա) եւ՝

– ապահովել, որպեսզի փաստաբանները հանրային հնչեղության գործերով, մասնավորապես՝ Սասնա Ծռեր խմբի անդամների դատավարության ընթացքում զերծ մնան իրենց մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում հետապնդումներից եւ խոչընդոտներից,

– ապահովել փաստաբանների եւ նշված գործերով իրենց պաշտպանյալների հետ խորհրդապահության պայմաններում հաղորդակցությունը, ինչպես նաեւ նրանց (փաստաբաններին) ձերբազատել իրենց պաշտպանյալների անունից դատական նիստերին ներկա գտնվելու ապօրինի եւ կամայական պահանջներին ենթարկվելու պարտադրանքից,

– ապահովել, որպեսզի կարգապահական եւ այլ պատասխանատվության ընթացակարգերը փաստաբանների դեմ չհարուցվեն վերջիններիս առաջադրված եւ նրանց կողմից կամայական եւ չարդարացված պահանջներն եւ սահմանափակումները խախտելու, փաստաբանների արտահայտվելու ազատության իրականացման կամ փաստաբանների կողմից իրենց մասնագիտական պարտականությունների եւ էթիկայի պահանջներին համապատասխան գործունեության համար,

– ապահովել 28/06/2017թ.-ին փաստաբանների եւ նրանց պաշտպանյալների նկատմամբ իրականացված բռնությունների վերաբերյալ մանրամասն եւ անկողմնակալ քննություն,

– ապահովել արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան ընթացակարգեր 2016թ.-ի հուլիսի դեպքերի կապակցությամբ ամբաստանվող, ինչպես եւ այլ քրեական գործերով:

Հայաստանի փաստաբանների պալատին հատկապես շեշտադրված կերպով կոչ է արվել՝

– ձեռնպահ մնալ կարգապահական վարույթների հարուցումից եւ կարգապահական պատասխանատվության որեւէ միջոցի կիրառումից փաստաբանների նկատմամբ: Նման վարույթները եւ միջոցները կարող են արդարացված լինել միայն այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է «Փաստաբանության մասին» օրենքի եւ փաստաբանի վարքագծի կանոնների ԱԿՆՀԱՅՏ խախտումներն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031