Լրահոս
Օրվա լրահոսը

«Չնայած արտաքին տպավորությանը, թե իրանցի կինը ճնշված է, կինն այնտեղ ունի վճռորոշ դերակատարում». իրանագետ

Օգոստոս 10,2017 15:25

Իրանի նոր կառավարության կազմում 3 կին կա, սա բավականին արտառոց են համարում, որովհետեւ նախկինում կանանց Իրանում այդպիսի պաշտոններ չեն տվել: Ուստի այսօր լրագրողների հարցին՝ ինչո՞ւ է Իրանի նախագահ Հասան Ռոհանին սկսել վստահել կանանց՝ «Զարկերակ» ակումբում իրանագետ Վարդան Ոսկանյանը պատասխանեց. «Զարմանալի ոչինչ չկա: Եթե մենք դիտարկենք Իրանի ներսում կնոջ հանդեպ հասարակական մոտեցումները, ապա կտեսնենք, որ իրանական հասարակության ներսում, չնայած արտաքին տպավորությանը, թե իրանցի կինը ճնշված է, զուրկ է բազմաթիվ իրավունքներից, ընդհանուր առմամբ կինն ունի վճռորոշ դերակատարում՝ հատկապես ընտանիքի հետ կապված հարցերում:

Ամենեւին տարօրինակ չէ, որ Ռոհանին օգտագործում է իրանական հասարակության ներսում առկա այս աշխարհայացքային մոդելը նաեւ կառավարման համակարգում կիրառելու առումով: Սա չափազանց կարեւոր է Իրանի համար՝ Իրանի վարկի, իմիջի ձեւավորման տեսանկյունից:

Իրանցիները լրջորեն են նախագծում իրենց քայլերը, լրջորեն են պատրաստվում գործողությունների: Այս համատեքստում կին պաշտոնյաների նշանակումը միտված է թե՛ ներքաղաքական լսարանին, թե՛ արտաքին քաղաքական լսարանին՝ կոտրելու արտաքին քաղաքական լսարանի պարագայում նաեւ այն հայտնի ծրագիրը, որ պարբերաբար իրականացվում է արեւմտյան ԶԼՄ-երով: Այսօր ես հստակ չգիտեմ, թե քանի կին կա նախագահ Թրամփի աշխատակազմում, բայց իրանցիները կարող են այս դաշտում եւս մրցակցել ԱՄՆ-ի հետ եւ բարձրացնել սեփական երկրի վարկանիշը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031