Լոռու մարզի Դեբեդ եւ Դսեղ համայնքներում անասունների շրջանում գրանցված դաբաղի դեպքերի վերաբերյալ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ասաց, որ դեռեւս հաստատված չէ, որ այդ հիվանդությունը դաբաղ է: Առաքելյանի կարծիքով՝ գյուղապետերն ուղղակի ենթադրել են, թե կովերի շրջանում դաբաղ կա:
Նախարարի վստահեցմամբ՝ նախնական հետազոտությունը ցույց է տվել, որ դա դաբաղ չէ, իսկ վերջնական պատասխանը դեռ հայտնի չէ. «Կենդանիների անկում չի եղել, կան հիվանդության նշաններ: Կարանտին հայտարարելու կարիք չկա, որովհետեւ համաճարակային իրավիճակ չէ: Անասունները պատվաստվել են»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ