Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի՝ Վրաստանին սահմանակից Դեբեդավան գյուղի բնակիչները հայտնեցին, որ հայ-վրացական սահմանը հսկող սահմանապահները երեկոյան ժամերին հերթապահում են Բագրատաշենի մաքսակետից դեպի Դեբեդավան տանող ավտոճանապարհին, կանգնեցնում եւ ստուգում են ավտոմեքենաների ուղեւորների անձնագրերը, ավտոմեքենաների բեռնախցերը:
Դեբեդավանի վարչական ղեկավար Վանյա Դամիրչյանին հարցրինք, թե ո՞րն է դրա պատճառը: Նա ասաց, որ կապված է այն բանի հետ, որ օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում կատարած հանցագործությունից հետո Թելման Քալաշյանը փախուստի է դիմել: Մտավախություն կա, որ Քալաշյանը կարող է հատել հայ-վրացական սահմանը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ