Ստամբուլի դատախազությունը 35 լրագրողների ձերբակալության թույլտվություն է տվել, քանի որ նրանք կասկածվում են ԱՄՆ-ում ապրող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ համագործակցելու մեջ: Այս մասին հայտնում է Euronews-ը:
Նշվում է, որ լրագրողներն օգտվել են ByLock ծրագրից, որը, ըստ Թուրքիայի իշխանությունների, օգտագործում են գյուլենականները՝ գաղտնագրված հաղորդագրություններ փոխանակելու համար: Ձերբակալվածների մեջ է Birgün թերթի խմբագիր Բուրաք Էքիջին: Ձերբակալվածների բնակարաններում խուզարկություն է իրականացվում:
Հիշեցնենք, 2016թ. հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի մեջ այդ երկրի իշխանությունները մեղադրում են Ֆեթուլլահ Գյուլենին: Դրանից հետո երկրում սկսվել են մտավորականների զանգվածային ձերբակալություններ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ