Անցած գիշեր ազոտական թթու են լցրել բանան ներկրող ընկերություններից մեկի՝ «Տրոպիկա»-ին պատկանող սառնարանների ճնշակների վրա:
Ընկերության սեփականատեր Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «Գիշերն եկել, մեր սառնարանների կոմպրեսորների վրա «կիսլատա» են լցրել։ Չգիտեմ ով է արել, բայց իրենց հաստատ դուր չի գալիս, որ մենք բանան ենք ներկրում։
Լավ իմացել են՝ ինչ են անում, ամենակարևոր տեղերում են լցրել «կիսլատան»։
1-02 զանգել ենք, սպասում ենք ոստիկանության գործողություններին։ Էս պահին կիսլատան շարունակում է քայքայել սառնարանը, դեռ չենք մաքրում, որ ոստիկանությունը գա, մատնահետքեր վերցնի կամ նման մի բան»: