Լրահոս
Օրվա լրահոսը

«Վեոլիա Ջուր»-ը մեծ խնդիրների առաջ է կանգնած». բնապահպան

Օգոստոս 10,2017 13:57

Բնապահպան Կարինե Դանիելյանի համոզմամբ, եթե տնտեսապես ջրի սակագնի բարձրացումը արդարացված է, ապա սոցիալական ու բնապահպանական առումով՝ ոչ:

«Երկար ժամանակ մենք մի խումբ բնապահպաններով պայքարում էինք, որ ջրի մինիմալ քանակը, որն անհրաժեշտ է մարդուն խմելու և սանիտարահիգիենիկ պայմաններն ապահովելու համար, լինի անվճար, իսկ դրանից հետո գումար գանձել արդեն պրոգրեսիվ ճանապարհով: Մեր մոտեցումն այդպիսին էր, բայց մեր կարծիքը հաշվի չառնվեց, միայն խոստացան, որ սոցիալապես անապահով խավերը անվճար կստանան կամ զեղչ կունենան, բայց այդպես էլ դա չեղավ»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց Կարինե Դանիելյանը՝ անդրադառնալով խմելու ջրի սակագինը բարձրացնելու հարցով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին դիմելու «Վեոլիա Ջուր» ընկերության մտադրությանը:

Տիկին Դանիելյանը նկատեց, որ շատ երկրներում ջրի համար գործում են զեղչեր, եւ ինչպես արտասահմանում, այնպես էլ Հայաստանում ջուրը չի դիտվում որպես մարդու իրավունքի դրսևորում, այլ՝ որպես ապրանք, որը վաճառում են. «Հասկանում եմ, «Վեոլիա Ջուր»-ը մեծ խնդիրների առաջ է կանգնած, կորուստները ահռելի են, տարբեր գնահատականներով 60-80 տոկոս: Համակարգը պետք է կապիտալ նորոգվի: Բայց կա մի երևույթ. կան մարդիկ, որոնք օրենքից վեր են, ջուրն օգտագործում են՝ ինչպես ուզում են, չեն վճարում դրա դիմաց ու դա համարվում է արդեն կորուստ: Այս խնդիրն էլ պետք է վերանայվի, պետք է օրենք լինի, որը կպաշտպանի բոլորի իրավունքները: Համաձայնվել ջուրը թանկացնելու առաջարկին՝ այդքան էլ ճիշտ չէ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031