Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը մտադիր է մինչեւ 2036թ. անփոփոխ թողնել էներգիայի սակագինը

Օգոստոս 10,2017 12:11

Այսօր կառավարության նիստին էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն ասաց, որ մինչեւ սեպտեմբեր կառավարության հաստատմանը կներկայացվի էներգետիկ զարգացման հայեցակարգը: Ըստ նախարարի՝ հայեցակարգը նախատեսում է մինչեւ 2036թ. Հայաստանում էլեկտրական էներգիայի սակագինը անփոփոխ թողնել:

Կարեն Կարապետյանը նախարարից հետաքրքրվեց. «Մենք 2036 թ. էներգետիկ զարգացման ծրագրին ե՞րբ ենք անդրադառնում»: Ի պատասխան նախարարն ասաց, որ արդեն երեք անգամ հայեցակարգը ներկայացրել են կառավարություն, բայց հետ են ստացել որոշ դիտողություններով: Հիմնականում դիտողություններն ընդունված են իրենց կողմից:

«Այսօր մենք կարծես թե որևէ խնդիր չունենք, բացառությամբ նրա, որ քննարկման փուլում է կայունացման հիմնադրամի ստեղծման հարցը, որը հնարավորություն կտա պահպանել սակագներն այն մակարդակի վրա, որը կա: Դա ամբիցիոզ ծրագիր է՝ էլեկտրաէներգիայի սակագները մինչև 2036 թ. պահպանել: Դրա համար փնտրում ենք միջոցներ, որ կայունացման հիմնադրամ ստեղծենք, ինչը հույս կտա, որ առաջիկա տարիներին սակագների վրա գոնե արտաքին ազդեցությունը կչեզոքացնենք»,- ասաց Աշոտ Մանուկյանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031