Օգոստոսի 8-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից 1971 թ. ծնված Արմեն Մ.-ին սուր կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ հասցնելու և նրան սրտի սուր վնասվածքով հիվանդանոց տեղափոխելու մասին:
Ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումների և հմուտ գործողությունների արդյունքում՝ օգոստոսի 9-ին, ժամը 12.30-ին, դանակահարություն կատարելու կասկածանքով, իրենց շենքի բակից բերման է ենթարկվել 1952 թ. ծնված Կամո Պ.-ն և տվել խոստովանական ցուցմունք:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Կամո Պ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն