Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները կանխել են արտանետման փորձ

Օգոստոս 10,2017 11:17

2017 թվականի օգոստոսի 9-ին՝ ժամը 03:45-ի սահմաններում, Արթիկ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները կանխել են արտանետման փորձ: Արտանետողը դիմել է փախուստի:

Տարածքի զննությամբ հիմնական պատի մոտ հայտնաբերել են կտորով կապկպած 3 փաթեթ:

Հայտնաբերված փաթեթների մեջ առկա են եղել 174.8 գրամ ընդհանուր քաշով չորացված, մանրացված, կանաչադարչնագույն բուսական զանգված, 21.05 գրամ քաշով մուգ դարչնագույն կոշտ զանգված, 1.59 գրամ ընդհանուր քաշով 4 սպիտակ օվալաձև դեղահաբեր, մեկ հատ թափանցիկ հեղուկով լցված 5 միլիգրամանոց ներարկիչ, 4 հատ ներարկիչի ասեղ, 118 հատ «Պրեգաբալին» և 20 հատ «Լիրիկա» գրառմամբ դեղապարկուճներ, 17 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 5 բաժանորդային քարտ, նույնքան ականջակալ, 2 USB մալուխ, բջջային հեռախոսի մեկ մարտկոց, 1 լիցքավորիչ և 1 Wi-Fi սարք:

Հայտնաբերվածն ուղարկվել է դատանյութագիտական փորձաքննության:

Նախապատրաստվում են նյութեր:

 

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031