ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող շախմատի «Grand Chess Tour»-ի փուլ «Սինքֆիլդի գավաթ» գերմրցաշարի յոթերորդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով հաղթեց Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Հիկարու Նակամուրային:
Հայկական շախմատի առաջատարն իր անվան դիմաց գրանցեց 4.5 միավոր, նույնքան, որքան Մաքսիմ Վաշյե-Լագրավն ու Վիշվանաթան Անանդը, սակայն լրացուցիչ գործակիցներով Արոնյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցը ռուսաստանցի Պյոտր Սվիդլերն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ