Իռլանդացի երգչուհի Շինեդ Օ’Քոնորը բժշկական խնամք է ստանում Նյու Ջերսիի հիվանդանոցներից մեկում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Ավելի վաղ երգչուհին ձայնագրել էր հուզիչ մի հոլովակ, որում պատմում էր իր հոգեվիճակի մասին՝ նշելով, որ ցանկանում է ինքնասպան լինել:
Ավելի ուշ նրա ֆեյսբուքյան էջում տեղադրվել է հետևյալ գրառումը. «Բարև բոլորին: Ես սա գրում եմ Շինեդի խնդրանքով՝ տեղյակ պահելու բոլոր նրան սիրողներին, որ նա ապահով է և ինքնասպանության դիմելու մտքեր այլևս չունի: Նա շրջապատված է սիրով և ստանում է ամենալավ խնամքը: Նա խնդրել է այս գրառումը կատարել, քանի որ գիտի, որ դուք անհանգստանում եք իր համար: Ես որևէ հարցի չեմ պատասխանի, ուստի, խնդրում եմ, հասկացեք: Հուսով եմ՝ սա բավարարեց բոլոր անհանգստացողներին»:
https://www.youtube.com/watch?v=buhNEl3LTRo
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ