9 տարի առաջ Հարավային Կովկասում պատերազմ էր: Բացի Արցախյան խնդրով պայմանավորված մեր եւ ադրբեջանցիների պատերազմից, որը սկսվել էր 1991 թվականին, բռնկվել էր եւս մի պատերազմ՝ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ, որը չափազանց կարճատեւ էր՝ ուժերի ակնհայտ անհավասարության պատճառով: Այդ՝ «5-օրյա» պատերազմի իրադարձությունների ամենատրամաբանական մեկնաբանությունն, իմ կարծիքով, հետեւյալն է. ամերիկացիները «բզբզել էին» Սաակաշվիլուն, որ նա փորձի Հարավային Օսիայի խնդիրը լուծել ուժային եղանակով՝ հասկանալով, որ դա չի հաջողվի, եւ Ռուսաստանը կխառնվի, բայց հաշվարկելով նաեւ, որ դա եւս մի առիթ կլինի Ռուսաստանին ինչ-որ բանում մեղադրելու: Սաակաշվիլին այս պարագայում այնքան միամիտ եւ անհեռատես գտնվեց, որ գնաց այդ քայլին՝ հույս ունենալով, թե «Արեւմուտքը մեզ կօգնի»: Արեւմուտքն օգնեց միայն «բարոյապես», իսկ Ռուսաստանն էլ իրեն պահեց կանխատեսելի, ինչպես ցանկացած կայսրություն. առիթից օգտվեց եւ հարձակվեց Վրաստանի վրա, ներխուժեց այդ երկիր մինչեւ Գորի, իսկ հետո իրավաբանորեն ճանաչեց այն տարածքները, որոնք առանց այդ էլ Վրաստանի վերահսկողությունից դուրս էին` որպես անկախ պետություններ:
Որպես չոր մնացորդ՝ 1/ Վրաստանը կորցրեց իր այդ երկու տարածքները, 2/ Վրաստանն ազատվեց Ռուսաստանի վերահսկողությունից եւ շարունակեց կառուցել մի պետություն, որը կամաց-կամաց ազատվում է «հետխորհրդային ախտերից» (թե ինչ է դա, հայաստանցիներին պետք չէ երկար բացատրել), 3/ Ռուսաստանը բավարարեց իր կայսերական հավակնությունները, աշխարհին ցույց տվեց իր «մկանները», վրեժ լուծեց իրեն չենթարկվող վրացիներից եւ հիմա ստիպված է կերակրել երկու փոքր պետություն, որոնցից մեկում այնպիսի, թույլ տվեք ասել, «բարդակ» է, որ հարձակման թիրախ են դառնում անգամ ռուսաստանցի զբոսաշրջիկները, 4/ Ռուսաստանը կորցրեց Վրաստանը ոչ միայն որպես դաշնակից, այլեւ որպես բարեկամ պետություն:
Դժվարանում եմ ասել, թե որքան են այդ իրավիճակից գոհ կամ դժգոհ Ռուսաստանի եւ Վրաստանի քաղաքացիները: Ենթադրում եմ, որ հատկապես ռուսաստանցիների մեծամասնության համար այդ ամենը, ինչպես այնտեղ է ընդունված ասել՝ «до лампочки», իսկ վրացիները, հակառակը, իրենց ընդհանուր առմամբ շահած են համարում: Փոխարենը կարող եմ վստահաբար ասել, որ այս իրավիճակը հավերժ չի տեւելու՝ այն պարզ պատճառով, որ Ռուսաստանն այս տարածաշրջանում հավերժ չի մնա: Շատերն այսօր դա անհավանական են համարում, բայց նույնքան անհավանական էր թվում Խորհրդային Միության փլուզումը: Արդեն հիմա են Ռուսաստանում ձայներ հնչում՝ եկեք հանգիստ թողնենք հարեւաններին, մոռանանք անիմաստ ամբիցիաների մասին եւ զբաղվենք մեր ներքին խնդիրներով: Այդպես են ասում ոչ թե «դեմոկրատները» կամ «արեւմտամետները», այլ մարդիկ, որոնք, ինչպես ասում են, «թուղթ ու գրիչով» հաշվարկում են իրենց երկրի ռեսուրսները՝ տնտեսական, քաղաքական, քաղաքակրթական: Կայսրությունը, բոլոր իմաստներով, թանկ հաճույք է:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
2008-ի պատերազմի հետո արևմտամետները պնդում էին, որ Վրաստանը հաղթելա շուտով դառնալույա ՆԱՏՈ-յի, Եվրամիության անդամ սրընթաց զարգանա։
9տարի անցելա, բայց ունենալով շատ ավելի լավ աշխարագրական դիրք, բաց սահմաններ, բոլոր սոցիալ տնտեսական ցուցանիշներով Հայաստանին ոչ մի բանով չի գերազանցում։
Թոշակառուն ստանում 160լարի թոշակ/32000դրամ/ նույնը մի բանել ավլի քիչ քան հայաստանցի թոշակառուն։
Բա երբա վերջապես կոմունիզիմ այսինքն դեմոկրատիա ու մարդու իրավունքներ կառուցելը անդրադառնալու հասարակ ժողովրդի սոցիալական վիճակի վրա 20տարուց 50, 70՞
Ապագայի լույսի ներքո Վրաստանը միանշանակ շահել է: Տարոսը Հայաստանին, Ռուսաստանին և նաև Հայաստանի հարևան երկրներին ու բնիկ ժողովրդներին: Այո, այո, միայն բարեկեցիկ ու քաղաքակիրթ պետություններն ու հասարակություններն են ի վիճակի միմյանց հետ հաստատել բնականոն ու փոխշահավետ բարեկամական հարաբերություններ: Անհատ անձանց հարաբերությունների օրինակը նույնպես խարսխված է այդ նույն սկզբուքի վրա: ,,Նման զնմանն գտանէ,, կամ ամեն մեկն իր նմանին է գտնում: Մնացյալ ուռա հայրենասիրական հեքիաթները գյուլնազ կամ նազելի տատիկի անբովանդակ ժանրից են, որ ճամբարից կամ երկրից էլ որ դրանք ամպագոռգոռ ու խրոխտ հնչեն: Ի դեպ, կապիկի սաքսաֆոն նվագելը երբեք նրան Բիլ Քլինթոն չի դարձնում:
Այո, այո, միայն բարեկեցիկ ու քաղաքակիրթ պետություններն ու հասարակություններն են ի վիճակի միմյանց հետ հաստատել բնականոն ու փոխշահավետ բարեկամական հարաբերություններ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2017/08/10/901772/?replytocom=1161009
© 1998 – 2017 Առավոտ – Լուրեր Հայաստանից
ԵՎ ԴՈՒՔ ԳԻՏԵՔ ԱՄՆԻ ԵՎ ՈՐԵՎԵ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆՄԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿ?????
Այո, օրինակներ կան: ԱՄՆ և Մեծ Բրիտանիա միջպետական հարաբերություներ: ԱՄՆ և Ճապոնիա: ԱՄՆ և Իսրաել: ԱՄՆ և ԵՄ: Կամ Գերմանիա և Ֆրանսիա, Ավստրիա և Հունգարիա, Իտալիա և Շվեցարիա, Դանիա և Շվեդիա և այլն:
Ի դեպ էն որ Ռուսաստանը թույլա, կրախի եզրինա և այլն արևմտյան պրոպագանդայի միֆերիցա, որը նույնպես ոչ մի կերպ չի ապացուցվում։
Իբր հեսա սանկցաների տակ ռուսները ճկռելու են ու Ռուսաստնաը քանդվելույա։
Իրանը 30տարի ԱՄՆ-ի սանկցիաների տակա արդյուքնում հետամնաց ագրարային երկրից վերացվեց զարգացած երկրի, ամեն ինչ արտադրումա գրիչից սկսած մինչև հրթիռներ։
Ձեր կարծիքը, իբր թե ամերիկացիները «բզբզել էին» Սաակաշվիլուն… որ դա եւս մի առիթ կլինի Ռուսաստանին ինչ-որ բանում մեղադրելու` ունի երրորդական նշանակություն:
Հիմնականում հարցը վերաբերվում է (պայմանավորված է) խողովակաշարին (նավթամուղին), British Petroleum-ին, Թուրքմենստան-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա, Ղազախստան-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա, Թուրքմենստան-Ռուսաստան, Ղազախստան-Ռուսաստան, Ադրբեջան-Ռուսաստան, Թուրքիա-Ռուսաստան `շահերին:
«Չոր մնացորդ»՝ Աբխազիան վերականգնեց իր անկախությունը եւ պետականությունը (Աբխազիայի ԽՍՀ, Մարտ 28, 1921/1990 ):
1994 թ ապրիլին Մոսկվայում Աբխազիայի եւ Վրաստանի ներկայացուցիչների միջեւ ստորագրվեց խաղաղ կարգավորման համաձայնագիր:
Ի՞նչն էր պատճառը, որ Աջարիան չանջատվեց Վրաստանից:
Ի՞նչն էր պատճառը, որ հայերը թողեցին Շահումյանի շրջանը:
Ի՞նչն էր պատճառը, որ հայերը թողեցին Թալիշի պաշտպանական դիրքերը:
ինչու՞ է արգելվում հրանոթով պատասխան կրակ բացել Նոյեմբերյանի շրջանում:
Մի խոսքով`խողովակ (дело в трубе или труба-дело):
Ադրբեջանը կարող է զորքեր չպահել Հայաստանի (գումարած Ղարաբաղի) սահմանի երկայնքով:
Հայաստանի արտաքին կառավարիչները եւ «ղեկավար» գլուխնները կտրականապես կարգելեն հայկական զորքերի առաջխաղացումը:
Ի դեպ, կապիկի սաքսաֆոն նվագելը երբեք նրան Բիլ Քլինթոն չի դարձնում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2017/08/10/901772/
© 1998 – 2017 Առավոտ – Լուրեր Հայաստանից