Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հակասահմանադրական էլեկտրոնային բժշկական քարտերի գաղտնի իմաստը, վտանգներն ու կոռուպցիոն ռիսկերը

Օգոստոս 10,2017 14:00

Էլեկտրոնային բժշկական քարտերի պարտադրանքի նախագծի մասին բարձրաձայնվել է «Առավոտով»: Համաձայն 2012թ. նախագծի՝ Հայաստանի բոլոր բնակիչների բժշկական տվյալները եւ հիվանդությունների պատմությունները ստիպողաբար տեղադրվելու են տվյալների բազայում համացանցում՝ դրանով վտանգի ենթարկելով մարդկանց: Եվ ավելին, դա լինելու է արտերկրի կառույցների հսկողության տակ: Ըստ «Ընդդեմ բիոմետրիկ փաստաթղթերի» միավորման ղեկավար Ա. Ռուբենի՝ այս ամենը խախտում է ՀՀ Սահմանադրությունը, անձնական, ընտանեկան, բժշկական գաղտնիքը, Մարդու իրավունքների հռչակագիրը, այս ամենը դաժան վերաբերմունք է, համոզմունքների փոփոխման փորձ, պետական ահաբեկչություն:

«Առավոտի» տեղեկություններով՝ խնդրի հետ կապված ՀՀ վարչապետին բաց նամակով իրենց կազմակերպությունների անունից դիմել են Հայ արիական միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը, Հայ ազգայնականների համախմբման խորհրդի անդամ Աշոտ Բադալյանը, «Ընդդեմ բիոմետրիկ փաստաթղթերի» միավորման ղեկավար Ա. Ռուբենը, «Ընդդեմ մարդկանց համարակալման» միավորման խորհրդի անդամ Շահեն Ծատուրյանը, «Քրիստոնյաներն ընդդեմ մարդկանց համարակալման միավորման» նախագահ Խաչիկ Ստամբոլցյանը, Համահայկական ծնողական կոմիտեի հիմնադիր-անդամ Լիա Ավետիսյանը:

Մինչ այդ, նրանք դիմել էին առողջապահության եւ արդարադատության նախարարներին, որոնք պատասխանել են նրանց Բաց նամակին, ըստ նրանց գնահատականի՝ «շրջանցելով հարցերի գերիշխող մեծամասնությունը»:

Ինչ վտանգ կա, ինչու պետք է կանխել, ինչու է հակասահմանադրական «դրսից ղեկավարվող նախագիծը»՝ կարդացեք վաղվա «Առավոտում»:

«Առավոտ»

09.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031