Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

11 միջոց՝ պեպեններից ազատվելու համար

Օգոստոս 10,2017 12:30

Պեպենների առկայությունը պայմանավորված է մաշկային պիգմենտների արագ կուտակմամբ, որը չի կարելի դիտել որպես հիվանդություն։ Ոմանք պեպենները համարում են կոսմետիկական թերություն, իսկ ոմանք էլ կարծում են, որ այն առավել գրավիչ է դարձնում մարդուն։

Պեպենների մակերեսը լինում է հարթ, դրանք չեն թեփոտվում եւ մաշկի մակերեսից չեն բարձրանում։ Կարող են լինել ինչպես եզակի, այնպես էլ բազմաքանակ՝ զետեղված լինելով միմյանցից առանձին կամ միախառնված։ Պեպենները կարող են ի հայտ գալ ոչ միայն դեմքին, ձեռքերին, այլեւ մարմնի տարբեր հատվածներում։

Որպեսզի խուսափեք պեպենների առաջացումից, հարկավոր է արեւից դեմքը պաշտպանել հովանոցով, լայնեզր գլխարկով։

Պեպեններից ազատվելու համար մասնագետները խորհուրդ են տալիս՝

1. կաթի մեջ սեւ հաց փշրել, մի քանի ժամ թողնել, այնուհետ քսել պեպեններին։
2. Սոխը մաքրել, լվանալ, ճզմել, թանզիֆով հյութը քամել եւ քսել պեպեններին։
3. Վարունգի հյութը քամել եւ օրը 2-3 անգամ քսել դրանց վրա։
4. Մաղադանոսը կտրատել, վրան եռացրած ջուր լցնել, 20–30 րոպեից քամել եւ օրը 2-3 անգամ քսել պեպենապատ տեղերին, կամ պարզապես մաղադանոսի հյութը քսել համապատասխան վայրերին:
5. Հացի կվասը քսելով պեպեններին՝ կազատվեք դրանցից։
6. 2 գդալ խատուտիկը 15 րոպե եփել 300 միլիլիտր ջրում, օրը երկու անգամ քսել պեպեններին։
7. Թթու կիտրոնը կազատի ձեզ պեպեններից, եթե այն քսեք դրանց վրա։
8. Ամեն երեկո դրանց վրա մածուն քսել, 20-25 րոպեից սառը ջրով լվացվել։ Ժողովրդական այս միջոցը ոչ միայն վերացնում է պեպենները, այլեւ սպիտակեցնում եւ փափկեցնում է մաշկը։
9. 2 թեյի գդալ քացախին ավելացնել 1 թեյի գդալ կիտրոնի հյութ, նույնքան ջուր։ Պեպենների վրա քսել այդ խառնուրդը, եւ եթե քոր չգա, թողնել ամբողջ գիշեր։ Այս միջոցը խորհուրդ է տրվում հատկապես ճարպոտ մաշկ ունեցողներին։
10. 1 թեյի գդալ ջրածնի պերօքսիդին ավելացնել 2 թեյի գդալ գլիցերին, 2 թեյի գդալ սպիրտ, 2 ճաշի գդալ ջուր։ Ստացված խառնուրդն օրը մի քանի անգամ քսել պեպենածածկ հատվածներին։ Այս միջոցը կիրառելիս պետք է խուսափել հոնքերին, թարթիչներին եւ մազերին քսելուց, քանի որ դրանք կարող են գունաթափվել։
11. Ձվի սպիտակուցի եւ կիտրոնի խառնուրդից կամ էլ սպիտակուցից եւ ջրածնի պերօքսիդի խառնուրդից ստացված քսուքը ձեզ կազատի պեպեններից՝ թարմացնելով եւ սպիտակեցնելով մաշկը։

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

09.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031